Բարի գալուստ «Մ.Ի.Պ.Հ. Ինջինիըրինգ» ընկերության վեբկայք
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2004 թ.-ին և նպատակ է հետապնդել դառնալ տարածաշրջանի առաջատար ինժեներական ընկերություն:
Մենք ներմուծում, տեղադրում և սպասարկում ենք ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգեր, ջրամատակարարման ու ջրահեռացման, էլեկտրական ու հակահրդեհային համակարգեր, ինչպես նաև տրամադրում ենք խորհրդատվություն վերոհիշյալի վերաբերյալ:
Մենք զբաղվում ենք օդորակման և օդափոխության արդյունաբերության արտադրանքի, մասնավորապես` չիլերների, օդափոխության սարքերի, ֆանկոյլների, օդամղիչների, ճկուն օդատարների, ավտոմատ և ձեռքով կառավարվող օդի կարգավորման ու հակահրդեհային դռնակների, զտիչների, խողովակների աքսեսուարների և այլնի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Բիզնեսի բնագավառում տարիների աշխատանքային փորձը թույլ է տալիս մեզ հասկանալ, որ յուրաքանչյուր հաճախորդ ունի իր պահանջները, հետևաբար մեր աշխատակազմը յուրաքանչյուր հաճախորդի ցուցադրում է անհատական մոտեցում:
Մենք մեր հաճախորդներին ապահովում ենք ոչ միայն բարձրորակ արտադրանքով, այլ նաև փորձում ենք նրանց խնդիրներին տալ ճիշտ լուծումներ:










